«Որոշակի առումով սպասելի էր՝ հաշվի առնելով քաղաքական իրավիճակը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխանությունների սարքած որոգայթի հետևանքով շատ քաղաքական ուժեր մանևրի հնարավորությունից զրկվեցին»,- ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Այրի Ֆաբիոլա թագուհին՝ Բելգիայի Ֆիլիպ թագավորի հորաքույրը, վախճանվել է ուրբաթ երեկոյան, Բրյուսելի հյուսիսում գտնվող Սթեյվենբերգ պալատում, 87 տարեկանում, արքայական պալատի տեղեկություններով՝ մի քանի շաբաթ նա շատ թույլ էր:
«2008-ին, երբ նույն ԲՀԿ-ն ավելի ջերմեռանդությամբ, քան ՀՀԿ-ն, տեղերում գումար էր բաժանում և իր ազդեցության տակ եղած ուժերին ստիպում էր, որ Սերժ Սարգսյանի օգտին քվեարկեն, այդ ժամանակ ես նույնպես այս հրապարակում կանգնած էի և հարթակ չեմ բարձրացել:
«Ենի Ազերբայջան» կուսակցության ներկայացուցիչ Սիյավուշ Նովրուզովը հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարությունը պատրաստվում է երկու նոր քաղաք կառուցել, մեկը կառուցվելու է Ալյաթիի մոտակայքում, իսկ մյուսը՝ Շաբրան և Սիյազան քաղաքների մոտակայքում:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դիմել է Կենտրոնական բանկին՝ որպես ոլորտի կարգավորող մարմնի, որպեսզի ուշադիր հետևի տարադրամի շուկայի բոլոր մասնակիցների քայլերին՝ կանխելու համար սպեկուլյացիոն դեպքերը:
ՈՒԵՖԱ-ն արգելել է Ղրիմի ակումբներին հանդես գալ ռուսաստանյան առաջնություններում։ 2015-ի հունվարի 1-ից որոշմանը չենթարկված թիմերը չեն կարող մասնակցել ՈՒԵՖԱ-ի որևէ ֆուտբոլային միջոցառման։ Նախնական որոշումն ընդունվել էր օգոստոսին։
Բազելում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ կարճատև հանդիպումից հետո ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Ռուսաստանը Արևմուտքի հետ հարաբերությունները կկարողանա կարգավորել, եթե հանդարտեցնի իրավիճակը ՈՒկրաինայի արևելքում, ուր այդ երկրի կառավարական ուժերը շարունակում են պայքար մղել ռուսամետ ուժերի դեմ։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ժամանել է Ղազախստան: Երկօրյա այցի ծրագրում նախատեսված են հանդիպումներ նախագահ Նուրսուլթան Նազարբաևի և այլ պաշտոնյաների հետ:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...